Մամուլ

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

Sputnik Արմենիան գրում է․ Նպաստառու, բազմազավակ ընտանիքների համար այս օրերին սոցիալական աջակցության որևէ ծրագրի չկա: Ծնողներից շատերը լուրջ խնդրի առաջ են կանգնած։ Այս ու այն կողմ ընկած ելք են փնտրում, բայց բոլոր տեղերից նույն պատասխանն է` որևէ աջակցության ծրագրի շահառու չեք։

Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը սոցցանցային էջերով հաճախ է քաղաքացիներից հաղորդագրություններ ստանում, որոնք խնդրում են այս կամ այն հարցով օգնել։ Բազմազավակ մայր Թինաթին Սարգսյանից ստացած հաղորդագրությունը ճարահատյալ մոր աղերս էր, որն իրավունք չունեինք անտեսելու։

«Խնդրում եմ ձեզ, օգնեք ինձ ձայնս լսելի դարձնեմ։ Միայնակ մայր եմ, բայց այսքան տարի ամեն բան արել եմ, որ 6 երեխաներիս ըստ պահանջի պահեմ։

Ժամանակ առ ժամանակ օրավարձով աշխատել եմ, բայց արդեն քանի օր է այս իրադրության պատճառով չեմ կարողանում տնից դուրս գալ․․․արդեն մեկ շաբաթ է` մեր տանը նորմալ ուտելու բան չկա, երեխաներս սոված են, ինչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից: Օգնեք․․․»,-գրված էր հաղորդագրության մեջ։

Նման տողերից հետո, դժվար է մնալ տանն ու ձևացնել, որ ոչինչ էլ չի եղել։

2 ժամ անց արդեն Չարբախի Շիրակ փողոցում գտնվող շենքի մոտ էի։ Թինաթինը, տեղեկանալով, որ գնում եմ իրեն լսելու, ավագ որդուն ուղարկել էր ինձ դիմավորելու։

Դեռ բնակարանի դռան մոտ չէինք հասել, երեխաներն անհամբեր բացեցին դուռն ու ինձ ներս հրավիրեցին։

Տունը փոքր էր, չվերանորոգած, բաց դռնից այնկողմ  նշմարում էին 2 մահճակալները։ Երեխաներից 3-ը տատիկի հետ քնում են այդ մահճակալների վրա, իսկ երեքը մայրիկի հետ ստիպված են քնել հատակին։

Տարրական կենցաղային պայմաններ տանը կան, միայն թե գազի կաթսան վաղուց փոխելու ժամանակն է։ Անսարքության պատճառով հաճախ է գազի արտահոսք լինում։

Առավել մանրամասն՝ Sputnik Արմենիայի տեսանյութում

Կիսվել նյութով