Քաղաքականություն

Ի՞նչ պաշտոններ կստանան Մարուքյանն ու Սարգսյանը․ «Իրավունք»

Ի՞նչ պաշտոններ կստանան Մարուքյանն ու Սարգսյանը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում:

Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին:

Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր վրայից:

Իհարկե, էդմոնմարուքյանական եւ արամսարգսյանական կադրերին նա առանցքային նշանականություն ունեցող նախարարություններում չի տեսնում, նրանք դեռեւս կբավարարվեն մի քանի երկրորդական նախարարություններ համակարգելով:

մարուքյան փաշինյան

Իսկ հենց Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, չի բացառվում, որ բավական լուրջ պորտֆելներ ստանձնեն, օրինակ` ԱԳ նախարարի ու փոխվարչապետի:

Ի դեպ, կառավարությանը մաս կազմելու առաջարկ ստացել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, մասնավորապես՝ կրկին նախարարի պաշտոն են խոստացել այս քաղաքական ուժի մաս կազմող նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանին, սակայն ինչ-ինչ հարցերում նրանք վերջնական համաձայնության չեն եկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում