Մամուլ

Ի՞նչ նպատակով, քանի՞ օրով է Շվեյցարիա մեկնել Աննա Հակոբյանը․ Էդգար Ղազարյան

Ի՞նչ նպատակով, քանի՞ օրով է Շվեյցարիա մեկնել Աննա Հակոբյանը․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ կոռուպցիան ու թալանը ձեռք են բերում միջազգային մասշտաբներ

«Բաց և հրապարակային» գործող կառավարությունը դեռևս ոչ մի պարզաբանում չի տվել, թե ի՞նչ նպատակով, ու՞մ հաշվին, ու՞մ ուղեկցությամբ, քանի՞ օրով և ծախսերի ի՞նչ ընդհանուր գումարով է Շվեյցարիա մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրող կինը՝ Աննա Հակոբյանը, որի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը ռեստորաններից են։

anna hakobyan davos 2

Երբ հրապարակվի գործուղման ծախսերի ընդհանուր գումարը և այն բաժանվի 200․000 դրամի վրա (զոհված զինծառայողների ընտանիքներին ամսեկան վճարվող գումար), ապա հեշտությամբ հնարավոր կլինի հաշվել, թե քանի զոհված զինվորի արյուն է դրված եղել նրա սեղանին։

Հ․Գ․ Ռուսաստանցի մեդիա մագնատ Արամ Գաբրելյանովն թելեգրամյան ալիքում գրում է. «Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։

Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։

Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ եւ երեք զինված թիկնապահ»,- գրում է Արամ Գաբրիելյանովը»։

Կիսվել էջում