Մամուլ

Ի՞նչ հետևանքներ կունենա դոլարի և եվրոյի արժեզրկումը Հայաստանի համար

Ի՞նչ հետևանքներ կունենա դոլարի և եվրոյի արժեզրկումը Հայաստանի համար

Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս պահին դոլարն ու եվրոն արժեզրկվել են։ Այսպիսի քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից արտահանման խթանմանը։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա պարզաբանեց, որ որքան ցածր լինի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը, այնքան այդ երկրներից արտահանման աճն ավելի մեծ կլինի:

«Դոլարի եւ եվրոյի՝ դրամի նկատմամբ արժեզրկման վրա ազդում են նաեւ Հայաստանի ներքին գործոնները, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության դանդաղումը, որը կտրուկ նվազեցրել է դրսից ներկրվող ապրանքների եւ սարքավորումների պահանջարկը։

dolar evro rubli

Գործարարը, ով պետք է այստեղ մեկ դոլար գներ եւ ուղարկեր արտերկիր՝ ապրանք գնելու համար, սառեցրել է այդ գործարքը կամ նույնիսկ՝ հրաժարվել, քանի որ պահանջարկ չկա։ Մարդիկ ավելի շատ ծախսում են սննդի վրա, ավելի քիչ՝ հագուստի, տեխնիկայի եւ այլ ապրանքների»,- ընդգծեց Պարսյանը։

Փորձագետը հավելեց, որ սովորաբար բանկերում դոլարի շրջանառությունն օրական 30-40 մլն դոլար է կազմում, սակայն վերը նշվածի արդյունքում բանկերում ԱՄՆ արժույթի լուրջ ավելցուկ (մոտ 10 մլն դոլար) է ձեւավորել, որը չի հաջողվում իրացնել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում