Մամուլ

«Ի՞նչ հայի-Հայաստանի վարկանիշ, ինչքան ուժ ունեք քանդում ու ցեխոտ ոտքերով տրորում եք»․ Շուշան Պետրոսյան

«Կոչումները ծաղրող կառավարություն, հանկարծ այդքան կարևորվե՞ց կոչում ունենալու կամ չունենալու գործոնը։ Վահագն Մարգարյանը կոչում չուներ, բայց աշխարհի բեմերում մի՜շտ բարձր պահեց հայ պարարվեստի դասը, հայ մշակույթի վարկանիշը․․․ թեև ի՞նչ եմ խոսում, ի՞նչ հայի-Հայաստանի վարկանիշ, ինչքան ուժ ունեք քանդում ու ցեխոտ ոտքերով տրորում եք։

Վահագն, շնորհակալ ենք քեզ բացառիկ արվեստիդ համար ու․․․ ներիր, որ քեզ քո բեմից չենք ճամփում․․․ ներիր․․․

«․․․Լիլիթ Մակունցի ղեկավարած կառույցից հայտնել են, թե Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտևի » »,-գրել է Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Կիսվել նյութով