Մամուլ

Ի՞նչ կստանա Հայաստանը Սյունիքի միջով ճանապարհից․ Նադեին Ռաևսկի

Ի՞նչ կստանա Հայաստանը Սյունիքի միջով ճանապարհից․ Նադեին Ռաևսկի

News.am-ը գրում է․ «Հայաստանը Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան երկու ճանապարհ ուներ․ մեկը Նախիջեւանով․․․Սյունիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով եւ մինչեւ Բաքու։ Սա առավել էական մայրուղի է, որով հնարավոր էր ավելի խոշոր բեռներ տեղափոխել։

Երկրորդը Վրաստանի եւ նորից Ադրբեջանի միջով էր եւ կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ եւ խորհրդային ժամանակաշրջանում։

Ի դեպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ հուսալի չէ։ Տեխնիկական հարցերը, իհարկե, լուծվում են կապիտալ ներդրումներով, հավելյալ շինարարությամբ, ենթակառուցվածքների կատարելագործմամբ եւ այլն։

Սա մի ամբողջ համալիր է, որը կողմերը կարող են լուծել շահագործման սկզբից»,-News.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով՝ այս հարցում թուրքերի համար չափազանց կարեւոր է քաղաքական բաղադրիչը, քանի որ նրանք, իբրեւ թե, լուծարում են հայկական սեպը, որն իրենց հասկացողությամբ խախտել է թյուրքական աշխարհը եւ անջատել Թուրքիան այլ թյուրքալեզու պետություններից։

vorotan syuniq

«Բայց ի՞նչ է ստանում Հայաստանը սրանից։ Գրեթե ոչինչ։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է նախատեսվում ճանապարհը: Երեւանից գնում է Նախիջեւան, մինչեւ Սյունիք, Սյունիքի միջով եւ սահմնի երկայնքով՝ մինչեւ Բաքու։ Սյունիքից Բաքու մոտ 500 կմ է, որքան հասկացա։ Ավելին, կան մայրուղիներ, որոնք տանում են դեպի Ռուսաստան, դրանք արդյունավետ են։

Վերականգնման ենթակա է նաեւ հյուսիսային ճանապարհը, որի մասին լռում են։ Բայց սրանք ընդամենը տեխնիկական հարցեր են։ Այստեղ կա նաեւ քաղաքականություն։ Փաստ է, որ միակողմանի խաղը երբեք չի կարող միանշանակ հաջողություն ունենալ»,-ընդգծեց ռուս փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանը նույնպես պետք է ստանա իր դրական արդյունքները, օգուտ քաղի ճանապարհների օգտագործումից։

«Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել, որ իր բեռները չեն թալանվի, օրինակ, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան անցնելիս։ Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել ուղեւորների անվտանգության համար։

Առայժմ դժվար է ասել: Ես այնքան էլ վստահ չեմ, ավելի ճիշտ՝ բոլորովին վստահ չեմ, որ Ադրբեջանն ի վիճակի է ապահովել թե՛ հայկական բեռների, թե՛ հայ ուղեւորների անվտանգությունը»,-ընդգծեց քաղաքագետը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ Սյունիքով անցնող երթուղին հսկելու են ԱԴԾ սահմանապահ զորքերը, ուստի վստահ պետք է լինել, որ անվտանգությունն ապահովված կլինի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում