Մամուլ

Ի՞նչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը․ նրա Rolls-Royce ավտոմեքենան արժե 350 հազար եվրո

Ի՞նչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը․ նրա Rolls-Royce ավտոմեքենան արժե 350 հազար եվրո

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2019 թվականին գնել է երեք ավտոմեքենա: Նրանցից Rolls-Royce ավտոմեքենան արժե 350 հազար եվրո:

Ծառուկյանը գնել է նաև 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա՝ 39 մլն դրամ արժողությամբ ավտոմեքնեա։

ԲՀԿ ղեկավարը նաև նվեր է ստացել 2018 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա՝ 25 մլն դրամ արժողությամբ:

2019 թվականի դրությամբ նրա հայտարարագրի մեջ նշված է 17 ավտոմեքենա։

2019 թվականին Ծառուկյանը որևէ անշարժ գույք չի գնել, սակայն ունի 25 անշարժ գույք, որից 14-ը՝ հողամաս: Բացի այդ, նա 2019 թվականի դրությամբ ունի 44 թանկարժեք գույք:

Նշենք, որ թանկարժեք է համարվում այն գույքը, որի արժեքը գերազանցում է 8 մլն դրամը:

Այսպիսով Գագիկ Ծառուկյանը 2018 թվականին գնել է 7 ննջասենյակի կահույք, որից ամենաթանկն արժե 220 հազար եվրո: Մեծ ննջասենյակի կահույքներից մեկն արժեցել է 305 հազար եվրո, իսկ նախասրահի կահույքներից մեկն էլ՝ 298 հազար եվրո:

Ծառուկյանը 2018 թվականին գնել է նաև 20 հատ ջահ՝ 1 մլն 587 հազար եվրո ընդհանուր արժողությամբ: 2019 թվականին նա թանկարժեք որևէ գույք չի ձեռք բերել, սակայն ունի, օրինակ, 500 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց:

Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է՝ 167 մլն դոլար, 29 մլն եվրո, 675 մլն դրամ:

Կիսվել էջում