Մամուլ

Ի՞նչքան է նախատեսված տուգանք՝ դիմակ չկրելու համար

Ի՞նչքան է նախատեսված տուգանք՝ դիմակ չկրելու համար

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ նշեց, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու դիմակ կրելը ոչ միայն փակ տարածքներում, այլև՝ բաց տարածքներում։

Տիգրան Ավինյանը նշեց, որ մայիսի 18-ից Հայաստանում վերագործարկվող հանրային տրանսպորտից օգտվելու համար դիմակ կրելը պարտադիր պայման կլինի։

Տիգրան Ավինյանը ԱԺ նիստում ելույթի ժամանակ ասաց, որ դիմակ չկրելու համար սահմանած կանոնները շատ խիստ են և այն խախտելու համար տուգանքների նվազագույն շեմը սահմանված է 100 000 դրամ։

Փոխվարչապետի խոսքով՝ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը:

Կիսվել էջում