Աշխարհ

Ի՞նչը ստիպեց հռչակավոր Առնոլդ Շվարցնեգերին քնել դրսում՝ իր իսկ բացած հյուրանոցի առջև. Պատճառը ձեզ լուրջ մտորելու առիթ կտա

Ի՞նչը ստիպեց հռչակավոր Առնոլդ Շվարցնեգերին քնել դրսում՝ իր իսկ բացած հյուրանոցի առջև. Պատճառը ձեզ լուրջ մտորելու առիթ կտա

Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր դիմացինին պաշտոնի և աթոռի համար են հարգում: Նման մարդկանց պակաս չի զգացել նաև հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգեր: Այս լուսանկարը տեղադրել է հենց ինքը՝ լեգենդար Առնին, ով ցուցադրաբար քնել է փողոցում՝ իր բրոնզե արձանի մոտ, և վերնագրել ՝ «Ինչպես է փոխվել ժամանակը»:

Կալիֆորնիայի նահանգապետ եղած ժամանակ Շվարցնեգերը անձամբ է բացել արձանի հետևում գտնվող հյուրանոցը:Հյուրանոցի տնօրինությունը հայտնել էր, որ տարվա ցանկացած օր, ցանկացած ժամին Առնոլդ Շվարցնեգերը կարող է այս հյուրանոցում համար ամրագրել: Պաշտոնից ազատվելուց հետո, երբ Շվարցնեգերը ցանկացել է համար վերցնել նույն այդ հյուրանոցում, տնօրինությունը հրաժարվել է նրան համար տալ , կամ պահանջել են հավելյալ գումար վճարելու դեպքում համար տրամադրեն, քանի որ իրենք հաճախորդի խնդիր չունեն և բոլոր համարները արդեն նախորոք պատվիրված են եղել:

Այդ ժամանակ նա վերցրել է քնապարկը և քնել է արձանի մոտ: Այս քայլով Շվարցնեգերը փորձել է մարդկանց հասկացնել , որ երբ ինքը բարձր պաշտոնի էր բոլորը իրեն գովաբանում էին, երբ հեռացել է պաշտոնից բոլորը մոռացել են իրեն ու իրենց տված խոստումները: Մի հավատացեք ձեր պաշտոնին, ձեր փողերին , ձեր ուժին, այդ ամենը անցողիկ է:

Կիսվել էջում