Մամուլ

«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը երկինքը լիարժեք կպարզի և տեղումները կդադարեն»․ Գագիկ Սուրենյան

«Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։

Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»։

Կիսվել նյութով