Աշխարհ

Ժառանգության պատճառով՝ էստրադային երգիչ Պրոխոր Շալյապինին կասկածում են կնոջ սպանության մեջ

Ժառանգության պատճառով՝ էստրադային երգիչ Պրոխոր Շալյապինին կասկածում են կնոջ սպանության մեջ

Էստրադային երգիչ Պրոխոր Շալյապինին մեղավոր են համարում միլիոնատեր կնոջ մահվան մեջ։ Դերասանի եղբոր՝ Նիկոլայ Խլյակինի խոսքով՝ Շալյապինը նրանց ծանոթ դեղագործին դիմել է սարսափելի հարցերով։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական Առաջին ալիքի «На самом деле» հաղորդման եթերից հետո, որի ձայնագրությունը հասանելի է YouTube-ում։

Հաղորդման հյուրերը հայտարարել են, որ կատարողը կարող էր թունավորել կնոջը փողի պատճառով։ Նրանց կարծիքով՝ դա է վկայում Շալյապինի կասկածելի պահվածքը։ ԱՄՆ-ում կնոջ հոսպիտալացումից հետո նա վերադարձել է հայրենիք եւ չի մասնակցել նրա հուղարկավորությանը։

shalyapina

Թոք-շոուի մասնակիցները նաեւ հիշել են, որ իբր Շալյապինի հրամանով Դեւիսի սննդի մեջ անհայտ նյութեր են ավելացրել: Դրա անուղղակի հաստատում են դարձել արտիստի ընկերուհու խոսքերը։ Նա հայտարարել է, որ երգիչն իրենից հարցրել է, թե ինչպես կարելի է աննկատ մարդ սպանել։

Ինքը՝ երգիչը, պնդում է, որ մինչեւ հիմա չի կարողանում հավատալ կորստին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով