Աշխարհ

Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:

Նա ընտրություններին ստացել է ընտրողների  42.5% քվեն:

Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսկացության» ցուցակը։

Կուսակցությունը 2019թ․ մայիսին քաղաքային ընտրություններում լավ արդյունքների է հասել:

Ժաննա Բարսեղյանն, որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի: Բարսեղյանը համագործակցում է նաև Հայաստանի հետ՝ իրականացնելով նախագծեր էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պահպանության և թափոնների վերամշակման ոլորտում:

Ընտրվել է Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կազմում 2014 թվականին: Նա քաղաքային խորհրդի և Էկոլոգների խմբի համանախագահն է, միաժամանակ՝ Եվրոմետոպոլի ավագանու խորհրդական

Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։ Նրա հիմնական խնդիրը կլիման եւ անհավասարության դեմ պայքարն է:

Կիսվել նյութով