ՄամուլՏեսանյութ

«Ժամ առաջ միացեք մեզ»․ Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)

«Ժամ առաջ միացեք մեզ»․ Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները  նորից փողոց են դուրս եկել իրենց բողոքն ու սկզբունքային անհամաձայնությունը հայտնելու ԲՊՀ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծին:

Նրանք հերթական ակցիան են կազմակերպել կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր համալսարանների ուսանողներին միանալ մեր ակցիային։ Կոչ ենք անում բոլոր այն ուսանողներին, որոնք գիտեն՝ ինչ է առհասարակ համալսարանական միջավայր, մթնոլորտ։

Մենք կոչ ենք անում նաև բոլոր շրջանավարտներին, բոլոր մտահոգ քաղաքացիներին, որ նրանք էլ ժամ առաջ միանան կառավարության մոտ նախաձեռնած մեր այս ակցիային»,- այս մասին քիչ առաջ բարձրախոսով հայտարարեց բրյուսովականներից մեկը։

«Միավորումը իրականում ոչ թե միավորում է, այլ ջախջախում։ Եթե մեզ կապող ուժը էլ չի լինելու, ի՞նչ միավորման մասին կարող է խոսք լինել։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս երեք համալսարանների միավորումից մոտավորապես 400 աշխատատեղ էլ կրճատվելու է, բա այդ մարդիկ ինչ են անելու, ոնց են ապրելու։

Մենք անպայման պիտի մտածենք մեր դասախոսների մասին, որովհետև նրանք մեզ հավասար միացել են այս ակցիաներին։ Մեր դասախոսները իրոք ճշմարտություն են գտել, դրա համար էլ մեզ հետ են։ Շնորհակալ ենք բոլորիցդ, սիրելի դասախոսներ»,- հավելեց նա։

Կիսվել էջում