Ազատ խոսք

«Թրամփին թերագնահատել պետք չէ»․ Ստյոպա Սաֆարյան

«Թրամփին թերագնահատել պետք չէ»․ Ստյոպա Սաֆարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Թրամփին թերագնահատել պետք չէ։ Հանուն արդարության նրա ընտրվելուց հետո ինքս էլ թերագնահատում էի ու լուրջ չէի վերաբերում.

1. վերացրեց Իրանի մերձավորարևելյան ստրատեգին, ով իր բռի մեջ էր հավաքում մերձավոր արևելքը, հարվածեց Իրանի ուղիղ սրտին’ հեղափոխության պահապաններին,

2. տեսավ, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը համաձայնագիրը տոտալ չի փլուզում ու հասավ նրան, որ դա արեց Իրանի ձեռքերով, Եվրոպան ստիպված կլինի վերականգնել հին սանկցիաները, ինչը ԱՄՆ հաշվարկներին մեկն է։

3. մեծացրեց Եվրոպայի իրանական վախերը “խելահեղ Իրանի” կերպար ստեղծելով, որի արդյունքում Եվրոպայում ավելի շատերը կբռնեն ԱՄՆ պոչը,

4. Բանակցության սեղան դրեց այլ վարքագծով Իրանի առջև, ինչը և ուզում էր։

Իսկ դուք ասում եք ԱՄՆ զադնի դրեց….»։

Կիսվել էջում