Աշխարհ

Թուրք տգետ հոգևորականը վիրավորել է հայերին

Թուրք տգետ հոգևորականը վիրավորել է հայերին։ Թուրքիայում  սկանդալային իսլամական մեկնաբանություններով հայտնի «Ջուբելի Ահմեդ հոջա» անունը կրող հոգեւորականը Սիրիայի քրդերի հետ կապված իր ելույթում վիրավորել է հայերին։

Տգետ հոգեւորական «Ջուբելի Ահմեդ հոջան»-ն իր խոսքում  նշել է, թե  Սիրիայի քուրդ զինյալները անաստված են եւ դժոխք են գնալու։ «Նրանք հրեաներին ծառայող «հայի վիժվածքներ» են»,-ասել է թուրք հոգեւորականը։

Այս խոսքերը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի համար շատերը դատապարտել են հոգեւորականին ոչ վայել խտրական ու ռասիստական խոսքերը։

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում