Աշխարհ

Թուրքիան ու Պակիստանը սկսել են «Աթաթուրք» զորավարժությունը

Թուրքիան ու Պակիստանը սկսել են «Աթաթուրք» զորավարժությունը

Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։

Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։

Կիսվել էջում