Աշխարհ

Թուրքիան երկու օր անընդմեջ ցնցվում է

Թուրքիան երկու օր անընդմեջ ցնցվում է

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսյի 10-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգի Յեշիլյուրթ շրջանում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Էպիկենտրոնում ցնցման խորությունը կազմել է 7կմ:Փլուզվել 1 շինություն և 2 շենք, որոնք տեղական իշխանությունները ներկայացնում են անմխիթար վիճակում գտնվող կառույցներ: Վիրավորվել է 23 անձ, 80-ն էլ դիմել է հիվանդանոցներ:

Մարդիկ երկրաշարժից հետո գիշերը դրսում են անցկացրել՝ վախենալով դրա էլ ավելի ծանր կրկնությունից:Թուրքիայի արևելքը ցնցվել է նաև օգոստոսի 11-ին: Այս անգամ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ և 7.3կմ խորությամբ երկրաշարժ է եղել Բինգյոլի նահանգում:

Փլուզումների և կամ մահացածների ու վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Կիսվել էջում