Աշխարհ

Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել

Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել

Մարտի 26-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա քաղաքում վերսկսվել են հորդառատ անձրևները, ինչի հետևանքով քաղաքի բնականոն կյանքը կրկին խաթարվել է: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ փողոցներն ամբողջությամբ ջրի տակ են անցել, իսկ դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են ջրհեղեղի պատճառով:

Մասնվորապես, Քարաքյորփու շրջանի գյուղական Թյուլմեն թաղամասը ամբողջությամբ ջրի տակ է, իսկ Յարըմթեփե, Աքփընար և Աքչահիսար գյուղական թաղամասերը կապող մի խումբ ճանապարհներ փակվել են: 

Հիշեցնենք, որ մարտի 14-ից Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում տեղացող հորդառատ անձրևները մասշտաբային հեղեղումների պատճառ էին դարձել:

Կիսվել էջում