Մամուլ

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով ուսումնավարժանքներ են անցկացվել

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով ուսումնավարժանքներ են անցկացվել

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում:

Ըստ Թուրքիայի պետական  «Anadolu» լրատվական գործակալության՝ Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ  տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի  հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի դեպքում:

ատոմակայան

Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ տեղի է  ունեցել 7 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով  արտահոսք է տեղի ունեցել և տուժել է սահմանին գտնվող Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչ:

Կիսվել նյութով