Աշխարհ

Թուրքիայում հրդեհվել է մի ամբողջ գյուղ

Թուրքիայում հրդեհվել է մի ամբողջ գյուղ

Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։

հրդեհ

Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։

Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։

Կիսվել նյութով