ԱշխարհՄամուլ

Թուրքիայում հարձակվել են հայկական բեռնատարի վրա, կապկպել են վարորդին ու թալանել մեքենան

Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատար մեքենա, գրում է Ermenihaber-ը:

Հայտնի է, որ բեռնատար մեքենան Հայաստանից ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ: Դիլովա շրջանում ավազակախմբի 5 անդամ ոստիկանական համազգեստ հագած կանգնեցրել են բեռնատար մեքենան և ներկայանալով որպես ոստիկաններ վարորդին հրահանգել են իջնել մեքենայից:

Այնուհետև կապկպելով վարորդին՝ ավազակախմբի անդամները թալանել են մեքենան: Որոշ ժամանակ անց անցորդները հայտնաբերել են կապկպված վարորդին և հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններին հաջողվել է բռնել ավազակախմբի յոթ անդամներից հինգին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակախմբի մեջ եղել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ: Ոստիկանների հաջողվել է հայտնաբերել գողոնը:

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել նյութով