Աշխարհ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում կրկին 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման վարչությանը (AFAD), ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գյոքսունի շրջանում տեղական ժամանակով 09:25-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է մոտ 12,3 կմ խորության վրա։

Նշենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված բնակիչների թիվը փետրվարի 14-ի երեկոյան դրությամբ հասել է 35 հազար 418-ի:

Կիսվել նյութով