Աշխարհ

Թուրքիայում ականորսիչ նավերը բերվել են բարձր աստիճանի պատրաստվածության

Թուրքիայում ականորսիչ նավերը բերվել են բարձր աստիճանի պատրաստվածության

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի, հայտնում է Ermenihaber.am-ը:

Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում:

turqakan nav

Փոթորկի արդյունքում այդ ականները պոկվել են խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։

Թուրքիայի պաշտպանության հայտնել է, որ ոչնչացվել է Բոսֆորի սևծովյան ափին հայտնաբերված երկու ական։

Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Աքարն ասել է. «Մեր ականորսիչ նավերը և ծովային պարեկություն իրականացնող բոլոր օդանավերը բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Հայտնաբերված ականներն անհապաղ ոչնչացվում են անվտանգ եղանակով»:

Կիսվել էջում