Աշխարհ

Թուրքիայի նավահանգստում խոշոր հրդեհ է․ այրվում են հարյուրավոր բեռնարկղեր (Տեսանյութ)

Թուրքիայի նավահանգստում խոշոր հրդեհ է․ այրվում են հարյուրավոր բեռնարկղեր (Տեսանյութ)

Թուրքիայի հարավում՝ Իսկենդերուն նավահանգստային քաղաքում, որտեղ այրվում են բեռնարկղեր, շարունակվում է խոշոր հրդեհը։ Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը բռնկված հրդեհի տարածքը զգալիորեն ավելացել է։

հարյուրավոր բեռնարկղերով լի պահեստի կենտրոնից ծուխ է բարձրանում, պարբերաբար պայթյուններ են տեղի ունենում։ Հրդեհի տարածքն այս պահին կարող է լինել մի քանի հարյուր քառակուսի մետր:

turkey iskanderen

Հրդեհը սկսվել է երկուշաբթի՝ երկրաշարժերից հետո։ Ցնցումների հետևանքով ներսից փլվել են կոնտեյներների արտաքին շարքերը, որոնք տեղադրված են մի քանի հարկերում։

Միաժամանակ, պահեստի ամբողջական այրման վտանգ կա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում