Աշխարհ

Թուրքիայի Իզմիր քաղաքում 6,6 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Իզմիր քաղաքում 6,6 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի արևմտյան մասում, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում:
AFAD- ի փոխանցմամբ, կիզակետի խորությունը կազմել է 16.5 կիլոմետր: Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների ու ականատեսների, երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում գտնվող տարբեր նահանգներում: Զոհերի կամ նյութական վնասների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել:

Թուրքիա երկրաշարժ

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն ասաց, որ երկրաշարժը զգալի ավերածություններ է առաջացրել Թուրքիայի արեւմուտքում, ավերվել են քաղաքի մի քանի տներ:

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Բուջա, Բայրաքլի և Բորնովա թաղամասերում ավերվել են մի քանի շենքեր», – ասաց Գյոկչեն NTV ալիքի եթերում:

Share