ՄամուլՏեսանյութ

Թուրքերը մտել էին քաղաք, աղջկաս սիրտը վախից ճաքեց, երեխաս մահացավ

Թուրքերը մտել էին քաղաք, աղջկաս սիրտը վախից ճաքեց, երեխաս մահացավ

Oragir.News-ը գրում է․ «Սեպտեմբերի 19-ին, որ կռիվը սկսվեց մտանք պադվալները, կրակոցների ձայները պարզ լսվում էին, թուրքերը մտել էին քաղաք։

Աղջկաս սիրտը վախից ճաքեց,ասում էր՝ մամա, չեմ դիմանում: Ա՜խ, մաման ի՞նչ աներ… Երեխաս մահացավ։ Էդ կրակոցների տակ հողին ենք հանձնել, էդ օրերին դագաղ չկար, որ կողմ շրջվում էիր մարմիններ էին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված 76-ամյա Լենորա Մնացականյանը։

Արցախցի կինն ասում է՝ 90-ականներից տեսել է պատերազմներ, մի քանի անգամ տուն են կորցրել, հետո ամեն ինչ նորից ստեղծել, բայց այս անգամ ցավը խորն է, բռնի տեղահանվել են։

«Չորս պատերազմ եմ տեսել, մեկը մյուսից ահավոր: Ինչքան զոհեր, վիրավորներ տվեցինք, էս վերջին պատերազմում էլ տունուտեղ կորցրինք, երկիր կորցրինք։ Էրդողանի զինվորները կոտորեցին մեր ժողովրդին։

Շատ ահավոր բաների միջով ենք անցել, ամեն դարդ ու ցավ տեսել ենք»,-պատմում է արցախցի կինը։

Կիսվել էջում