Մամուլ

Թուրքական Airbus A400M բեռնատար ինքնաթիռը չվերթ է կատարել Գազիանթեփից

Թուրքական Airbus A400M բեռնատար ինքնաթիռը չվերթ է կատարել Գազիանթեփից

Fligtradar24 համակարգի միջոցով հայտնի է դարձել, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, լիբիական Wings Airlines ավիաընկերության Airbus A320-214 ուղևորատար ինքնաթիռը Տրիպոլիից մեկնել է Ստամբուլ: Հաղորդում է infoteka24-ը։

Այս չվերթից մոտ կես ժամ առաջ, Երևանի ժամանակով ժամը 02:00-ի սահմաններում, տվյալ օդանավակայան է ժամանել աֆղանական Kam Air YA-KMN ընկերության Boeing 737-524 ուղևորատար ինքնաթիռը:

a400m

Որոշ ժամանակ անց՝ Երևանի ժամանակով 02:40-ի սահմաններում, օդանավակայանում նկատվել է թուրքական Airbus A400M բեռնատար ինքնաթիռը, որը չվերթ է կատարել Գազիանթեփից:

Flightradar24 համակարգի միջոցով պարզ է դարձել, որ նույն թուրքական բեռնատար ինքնաթիռը (չգրանցված) սկսել է թռիչքը Երևանի ժամանակով 03:30-ին և Գազիանթեփ է վերադարձել ժամը 05:00-ին:

Հարկ է նշել, որ Գազիանթեփը սահմանակից է Թուրքիայի Քիլիս նահանգին, որը սահմանակից է Սիրիային, իսկ Գազիանթեփ քաղաքը գտնվում է թուրք-սիրիական սահմանից մոտ 40 կմ հեռավորության վրա։

Կիսվել նյութով