Մամուլ

Թուրքական դրոշով խաղալիքը՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում

Արդեն մի քանի օր է համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում վաճառվում է լեգո խաղալիք թուրքական դրոշով։ Տեսանյութ տարածած կինը ասում է՝ «Զարմանում ենք, որ պարտվեցինք, որ Արցախը հանձնեցին, հիմա Ջերմուկը կհանձնեն, հետո Երևանը։

Մեր Երևանում, մեր հայրենիքում լեգո են վաճառում թուրքի դրոշով»։

«Ռոսիա Մոլ»-ի տնօրեն Դավիթ Մուրադյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ապրանքը վաճառվել է ռուսական կարի խանութում, որը առևտրի կենտրոնում վարձակալ է:

«Մենք, տեղեկանալով այդ մասին, խնդրել ենք խանութին հեռացնել այդ ապրանքը՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները: Մոլն ինքը վաճառք չի իրականացնում, մոլում տարբեր տնտեսվարողներ իրականացնում են վաճառք»-ասաց նա։

Կիսվել էջում