ԱշխարհՏեսանյութ

Թոշակառուները գողանում են մի քանի օր առաջ տեղադրված տոնածառի խաղալիքները․ Տեսանյութ

Թոշակառուները գողանում են մի քանի օր առաջ տեղադրված Ամանորյա տոնածառի խաղալիքները։ Այս մասին պատմում է ռուսական НТВ լրատվամիջոցը։

Վորոնեժի մերձակայքում թոշակառուները գողացել են Ամանորյա տոնածառի զարդարանքները, որն ընդամենը մի քանի օր առաջ էր տեղադրվել: Լրատվամիջոցն իր թվիթերյան էջում ներկայացրել է քաղաքացու կողմից նկարահանված տեսանյութ:

Տեղի բնակիչները հաստատում են, որ նման երևույթ տեղի է ունենում ամեն տարի։ Սա առաջին դեպքը չէ, երբ թոշակառուները գողանում են գեղեցիկ զարդարված և խնամքով տեղադրված տոնածառի խաղալիքներն ու զարդարանքը։

«Դեռ խաղալիքները չկախած՝ արդեն գողանում են: Ես շոկի մեջ եմ»,- մեկնաբանում է կինը, ով տեսանկարահանել է գողությոնը:

Կիսվել նյութով