Մամուլ

Թող ոչ ոք իմ ապրումները չունենա, ոչ մի երեխա որբ չմնա

Թող ոչ ոք իմ ապրումները չունենա, ոչ մի երեխա որբ չմնա

Hraparak.am-ը գրում է․ Եռաբլուրի բարձունքը Թամարայի ամենօրյա ճամփան է, իսկ ամուսնու շիրիմը՝ նրա ամենամտերիմ ու իմաստուն խորհրդատուն, ուր գնում է Վարդանին զգալու, խորհուրդ ստանալու, խնդիրների մասին պատմելու։

Հետո վերադառնում է տուն՝ հաջորդ օրն այնտեղ շտապելու սպասումը սրտում: Թամարայի ու Վարդանի սիրո հնգամյա պատմությունն ընդհատվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիում, սակայն Վարդանի հանդեպ նրա սերն ու կարոտը շարունակում են աճել ու աճել՝ չտեղավորվելով 23-ամյա կնոջ սրտում: Նա ապրում է հանուն մեկամյա Արփիի, որի տարեդարձից ժամեր անց է զոհվել հայրը, ու Արփին հենց այդ օրն սկսել է կանչել՝ «պապա՜»:

«Սա՜ղ մեր սրտով ա, սա՜ղ լավ ա լինելու, շատ քիչ բան ա մնացել, հեսա հետ ենք գալու»՝ վերջին խոսակցությունն է եղել: Վարդանը նույն օրը՝ ժամեր անց, խոսել է կնոջ եղբոր հետ. «Վիրավոր եմ, Թամուշիս չասեք, Արփիիս էլ լավ կնայեք, երեւի թե չգամ, Թամուշիս տիրություն կանեք, չի դիմանա»:

mnatsakanyan vardan

23-ամյա այրին պատմում է ամուսնու մասին, մի պահ լռում է, մեկ էլ Վարդանի հանդեպ սիրուց ջերմանում, ժպտում… հետո նրա չլինելու կսկիծը հաղթում է ջերմ հիշողություններին, ու Թամարան նորից լռում է՝ կուլ տալով արցունքները…

Վարդանը շատ ուրախ է մեկնել պատերազմ: Թամարան հպարտությամբ է պատմում ամուսնու հայրենասիրության, նվիրումի մասին. «Գնալու ենք, հաղթելու ենք, հետ ենք գալու»:

«Ինքն ինձ խնդրել էր, որ արցունքով չճանապարհեմ, ես իրեն ժպիտով ճանապարհեցի՝ մտածելով, որ, իրոք, հետ է գալու: Վերջին մեր գրկախառնությունը մեր հինգ տարվա սիրո ամենաամուր գրկախառնությունն էր. էնքա՜ն ամուր էր գրկել…

vardan mnacakanyan

Նոյեմբերի 14-ին էր բոթաբեր զանգը…

– Փնտրո՞ւմ եք Վարդան Նորիկի Մնացականյանին:
– Այո՛, ո՞ւմ հետ եմ խոսում:
– Դատաբժշկի:

Ու ես… ես հասկացա. Վարդանս չկա…»։

Վարդանին հուղարկավորել են նոյեմբերի 17-ին՝ Եռաբլուրում: Նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 14-ը հարազատները բոլոր հնարավոր վայրերում փնտրել են նրան։

«Հիվանդանոց չի եղել, որտեղ Վարդանին չենք փնտրել ամեն ժամ, ամեն րոպե»,-պատմում է կինը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում