ՄամուլՏեսանյութ

Թող Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծի ու հրապարակի իմ նամակը, եթե չհրապարակի՝ ստախոս է. Սերժ Սարգսյան

Թող Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծի ու հրապարակի իմ նամակը, եթե չհրապարակի՝ ստախոս է. Սերժ Սարգսյան

Այս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ եւ իրենց կարծիքով նաեւ ծածուկ, հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր կառուցողական գործընկերոջ (նկատի ունի Իլհամ Ալիեւին-խմբ) հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Խաչատուրովին:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ կարող է այսպես եւս 50 օրինակ բերել:

Անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանը 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք է կնքել Արդբեջանի հետ, միաժամանակ խստորեն սահմանափակել է զենքի մատակարարումները Հայաստանին եւ ինքը դրա մասին իմացել է Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո, Սերժ Սարգսյանն ասաց.

«Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետեւ եթե Հյաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆոֆ նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ:

Ես միայն կարող եմ ասել, որ երբեք ես որեւէ փաստաթուղթ՝ լինի նամակ, լինի համաձայնագիր, կամ որեւէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որեւէ բան չեմ ստորագրել, որի համար որեւէ հայ կարող է ամաչել:

Թող անհամեստ չհնչի, բայց ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը:

Ես պնդում եմ, թող հրապարակի, այդտեղ որեւէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի, չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ էս էլ կարող է վերագրել:

Բայց վստահաբար այդ իրավունքն ունի, ինքը կարող է գաղտնազերծել եւ հրապարակել: Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է: Թեեւ այնպիսի մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ»:

Կիսվել էջում