Մամուլ

Թող մարդկանց երեսին ասի, ոչ թե ֆեյսբուքյան լայվով. Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին

Թող մարդկանց երեսին ասի, ոչ թե ֆեյսբուքյան լայվով. Արմեն Մուրադյանը՝ Արսեն Թորոսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով Գևորգ Թամամյանի կողմից առողջապահության նախարարի ասուլիսին։

«Ցինիզմն ու ստախոսությունն առողջապահության ոլորտում տեղ չունեն․

Առողջ ու համարձակ եղեք պարոն Թորոսյան, ես իմ անցած ճանապարհով, վստահ եղեք վաստակել եմ Ձեզ այս հորդորն անելու իրավունքը: Բազմաթիվ պաշտոններ եմ ունեցել, բայց իմ ամենաթանկ պաշտոնը սպիտակ խալաթով ժողովրդին ծառայելն է եղել. դա հիշեք մեկընդմիշտ» – ասաց նա։

«Նախարարը  երևակայական մտքեր է արտահայտել։ Հորդորում եմ նրան՝  մարդկանց երեսին բաց ճակատով կարծիք հայտնելու հմտություն ձեռք բերել, ինչը հարիր է իսկական բժշկին, այլ որ թե հայտարարություններ անել  ֆեյսբուքյան ասուլիսների կամ տարբեր տեսակ լայվերի միջոցով. համենայն դեպս կայացած բժշկին սա է հարիր չէ», – ասաց Արմեն Մուրադյանը։

Կիսվել էջում