Մամուլ

«Թող հոգիդ լույսերի մեջ մնա, երկնային հրեշտակները միշտ կողքիդ լինեն»

«Թող հոգիդ լույսերի մեջ մնա, երկնային հրեշտակները միշտ կողքիդ լինեն»

Լրագրող Արմեն Դավթյանը իր էջում գրել է․

«Էլիզիկ ջան կներես, ինչ ուզեցել կամ չէիր ուզեցել, արել էի, բայց այս անգամ անզոր էի, բոլորը դարձան անկարող, Աստծո գործերն անքննելի են…

Թող հոգիդ լույսերի մեջ մնա, երկնային հրեշտակները միշտ կողքիդ լինեն։ Էլ չեմ լսելու ձայնդ, երբ զանգում ու ասում էիր-հոպարինո դու ճիշտ ես, բայց տատիկին զանգի մի հատ, հոպար, անհանգիստ ա։

Ներող, Էլիզա ջան, որ հոպարդ ու բոլորն անզոր էիք Աստծո ու ճակատագրի առաջ»։

Bavnews.am-ի տեղեկություններով, երեկ տեղի ունեցած սարսափելի ավտովթարից մահացել է Էլիզա Դավթյանը։

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում` ուղևորներից Էլիզա Դավթյան մահացել է:

Կիսվել էջում