ՄամուլՏեսանյութ

Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է․ ամենահզոր ու անխոցելի բունկերը հիմա թշնամու ենթակայության տակ է (Տեսանյութ)

Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է․ ամենահզոր ու անխոցելի բունկերը հիմա թշնամու ենթակայության տակ է (Տեսանյութ)

Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է: Արցախի ամենահզոր ու անխոցելի բունկերն էր, որը հիմա թշնամու ենթակայության տակ է:

Ադրբեջնական տելեգրամյան ալիքները տեսանյութ են հրապարակել, որտեղ ադրբեջանցի զինվորականները այցելել են Մարտունի 3-ում գտնվող բունկերը։

bunker martuni

Տեսանյութին կից նրանք խոսում են, որ եկել են էքսկուրսիա անցկացնեն օկուպացիայից ազատագրված տարածքներում, հայերի կողմից կառուցված բունկերում:

«Երեք հարկանի բունկեր՝ միջանցքներով, հանգստի սենյակներով: Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում զինվորականներին կատարած աշխատանքի համար, այժմ այս բունկը ծառայելու է ի շահ ադրբեջանական բանակի: Շուտով կորոշվի այս բունկերների աշխարհագրական դիրքը, որի մասին մենք, անշուշտ, կտեղեկացնենք ձեզ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով