Ազատ խոսքՄամուլ

«Թշնամին ծանր տեխնիկան լցրել է առաջնագիծ, իսկ մենք քեֆ ենք անում». Նաիրի Հոխիկյան

«Թշնամին ծանր տեխնիկան լցրել է առաջնագիծ, իսկ մենք քեֆ ենք անում». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրել է.

«Կարդացե՞լ եք Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» («Пир во время чумы») աշխատությունը։ Հայաստանում հիմա նույն վիճակն է։

Թշնամին ամեն օր նոր տեսակի զենքեր է առնում, իր ոհմակները և ծանր տեխնիկան լցրել է առաջնագիծ ու նոր մեծ հարձակման է պատրաստվում, իսկ մենք քեֆ ենք անում։

Իշխանություններն ագահաբար լափում են պետական փողերն ու իրենց հաճույքները վայելում, պետբյուջեի հաշվին պաշտոնական այց անում Քաթար, որ ֆուտբոլի աշխարհի առաջնություն նայեն։

Պետբյուջեից մոտ 1 մլն դոլար են հանում, որ ամանորյա Երևանը զարդարեն, սովորական մարդիկ էլ երջանկության մեջ են. հա՛մ գունավոր լույսեր են տեսնում, հա՛մ շուտով ճոխ սեղաններ կդնեն ու լավ կուտեն։ Իսկական խրախճանք ժանտախտի ժամանակ։

Ժողովո՛ւրդ, ուշքի եկեք, գոնե մի հատ ապտակեք ինքներդ ձեզ։ Էս ի՞նչ եք դարձել»։

Կիսվել նյութով