Ազատ խոսք

Թշնամին գրավել է Իշխանասարը, ամբողջ Սև լիճը, Վերին Շորժայի բարձունքները․ Էդգար Էլբակյան

Թշնամին գրավել է Իշխանասարը, ամբողջ Սև լիճը, Վերին Շորժայի բարձունքները․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ

1. Թշնամին պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ գրավելով տարածքներ, այդ թվում՝ Իշխանասարը, ամբողջ Սև լիճը, Վերին Շորժայի բարձունքները, 4.5 կմ է հեռու Ջերմուկից։

2. Թշնամին ամրանում է նոր գրավված տարածքներում, կատարում ինժեներաամրաշինական աշխատանքներ, իսկ պետությունը ոչինչ չի անում Հայաստանի տարածքն ազատագրելու համար՝ մեծացնելով նոր տարածքների գրավման հավանականությունը։

3. Թշնամին կուտակված է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ճակատի բոլոր հատվածներում։

4. Փաստացի հայաթափված կամ կիսահայաթափված են մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Ջերմուկ, Սիսիան քաղաքները, Ներքին Հանդ, Սրաշեն, Վերին Շորժա, Սոթք և այլ գյուղերը։

5. Ներքին Հանդի և Սրաշենի բնակիչներից ոմանք տակավին ժամանակավոր ապաստանած են անտառներում՝ զուրկ տարրական կենսապայմաններից։

6. Զոհերից շատերը սպայակազմից են, ավելին՝ վերջինիս այն օղակից, որ արագ վերականգնել հնարավոր չէ։

7. Բաց դաշտում թշնամու վերահսկողության տակ են մեր զոհված զինծառայողների մարմինները։

8. Թշնամին խոշտանգել է այդ թվում մեր կին զինծառայողների մարմինները՝ ծանր խարան դաջելով մեր ազգային արժանապատվությանը։

Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ

1. «Թարգմանիչ»։

2. «Փելոսի»։

3. «Դիակապուտ նախագահ»։

Ո՞ՐՆ Է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Մենք ամենաառաջին հերթին տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմում մարդկանց սրտերի, հոգիների և նաև՝ ուշադրության համար ահեղ ճակատամարտը։ Դրանից են սկզբնավորվում մեր բոլոր մյուս պարտությունները։

Ո՞ՐՆ Է ԼՈՒԾՈՒՄԸ

1. Ճշմարտությունը մարդկանց տեղ հասցնելու ձևեր և հարթակներ գտնելը և մարդկանց ճշմարտությունը հասցնելը։ Աստված ասել է․ «կճանաչէք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ․ 8։32)։

Կիսվել նյութով