Ազատ խոսք

«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը». Արթուր Ղազինյան

«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը». Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ:

Դրանք են.

1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչում՝ Արցախից հրաժավել;

2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք;

3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա:Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլ նաև Հայաստանի «ժողովուրդը»:

aliev ilham

Որպես իրա այս պնդման հիմնավորում նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները: Այն որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում:

Հիմա մնում է հասկանալ, Հայաստանի ժողովուրդը համաձայն է՞ Ալիևի հետ և պատրաստ է՞ կատարել նրա բոլոր պահանջները:

Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը՝ Հայկական երկու պետությունները պահելու, ուժեղացնելու և հետագայում մեր երեխաներին արժանապատիվ ժառանգություն թողնելու հարցում»:

Կիսվել էջում