ՄամուլՏեսանյութ

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում (Տեսանյութ)

«Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում (Տեսանյութ)

«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողներից մեկի հետ: Լրագրողը դիմելով Փաշինյանին՝ ասաց. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

pashinyan erablur

Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը:

«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք, կբերեք մեջբերումը, որ  ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում