Մամուլ

Թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում. Գևորգ Պետրոսյան

Թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իրավաբանական ճիշտ գնահատական տալու համար, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ բանեցված միջոցառումները որքանով են բխում ՀՀ օրենսդրությունից, պետք է տեղյակ լինես գործի հանգամանքներին, ես ծանոթ չեմ գործի հանգամանքներին, սակայն պետք է նշեմ, որ Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ։

Շատ պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան, անապական անցյալով պետական ծառայող, բայց գործի հանգամանքներին ծանոթ չլինելով՝ ես չգիտեմ՝ ինչ է եղել, ասում են՝ խախտումներ են եղել, բայց չեմ ուզում, որ հետո պարզվի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ միջոցառումները իշխանությունների կողմից հաշվեհարդար տեսնելու մտադրությունից են բխում։

Սա իմ անձնական կարծիքն է, տա Աստված, որ ես սխալվեմ, բայց չգիտես ինչու՝ միշտ թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում»,- ասեց նա։

Կիսվել նյութով