Մամուլ

Թեհմինա Վարդանյանին գնացել էին «ուզելու»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «ամենասկանդալային», բայցև ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»:

Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է՝ հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն և հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ:

Վարդանյանը վերջապես երեկ ժամանակ է գտել ու ընդունել է նրան: Եվ պարզվել է, որ քաղաքացին նրա երկրպագուն է: Երիտասարդն առաջարկել է հանդիպել՝ խոստովանելով, որ հավանում է Թեհմինային:

Բայց Թեհմինա Վարդանյանը, դատելով նաև նրա ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, երկրպագուների պակաս չունի։ Մեզ ասացին, որ Թեհմինա Վարդանյանին «ուզելու» են եկել նաև Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, բայց նա որոշել է կենտնորանանալ ավելի շատ քաղաքապետերի և քաղաքային խնդիների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել էջում