Մամուլ

Թեկնածուները կբանավիճեն դեմ առ դեմ. մեկի մասնակցության հարցն է հարցականի տակ․ «Իրավունք»

Թեկնածուները կբանավիճեն դեմ առ դեմ. մեկի մասնակցության հարցն է հարցականի տակ

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետի 14 թեկնածուների միջեւ սեպտեմբերի 14-ին տեղի կունենա մեծ բանավեճ՝ Հանրային հեռուստատեսության եթերում՝ դեմ առ դեմ ձեւաչափով:

Թեկնածուներն արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ մասնակցության հարցում եւ, ըստ էության, միայն մեկի մասնակցության հարցն է հարցականի տակ:

Ամենայն հավանականությամբ` Հանրայինը չի կարողանալու ապահովել թեկնածուներից մեկի մասնակցությունը, որը գտնվում է անազատության մեջ: Իսկ թե արդյոք այդ ուժը կներկայանա մեկ այլ դեմքով, դեռ պարզ չէ:

Դեռ պարզ չէ նաեւ այն, թե արդյոք բանավեճը հեռարձակվելու է ուղիղ եթերում, թե հաջորդ օրը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում