Մամուլ

«Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը հայրենադարձվել էր Սիրիայից, նոր մեքենա էր գնել և գնացել սիրած աղջկա մոտ

«Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը հայրենադարձվել էր Սիրիայից, նոր մեքենա էր գնել և գնացել սիրած աղջկա մոտ

Aravot.am-ը գրում է․ Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվեց Երեւանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չկարողացան մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին Սեւակ եղբայրը, երեւանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները:

Մահը, եթե ժամանակին է այցելում, բոլորս կամա թե ակամա հաշտվում ենք կորստի հետ: Բոլորովին այլ է անժամանակ այցելության պարագան: Ցավի մեծության մասին չխոսենք, մանավանդ որ, 44-օրյա պատերազմը շատ երիտասարդ կյանքեր խլեց ու դեռ ունենք բազմաթիվ ռազմագերիներ, բայց դժվար է հաշտվել այն դժբախտ պատահարների ելքի հետ, որ կարող էին չլինել, եթե…

taqnvac jrvej di

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ:

Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ… Վահանը հոգեւոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգեւորական:

taqnvac jrvej

Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաեւ Արցախը: Երեւանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։

Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երեւանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երեւանի փողոցներով…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով