Աշխարհ

Թաներ Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը

Թաներ Աքչամը առաջին թուրք գիտնականներից է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը:

Նյու-Ջերսիի Հայ համայնքի կողմից Պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը պարգեւատրվել է Նյու Ջերսիի Հայ համայնքի կողմից հաջողության շքանշանով։

Նշենք, որ պարգեւաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին եւ զուգագիպել է թուրք պատմաբանի ծննդյան տարեդարձի օրվա հետ։ Այս մասին գրում է «Ակօս» պոլսահայ պարբերականը։

Պրոֆեսոր Աքչամը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ցուցաբերած գնահատանքի հանդեպ, եւ նկատեց, որ «այս շնորհանդեսով պարտական են թուրքական պետության կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը»։

Նա նաեւ հիշեց բոլոր նրանց, ովքեր զորակցություն են ցուցաբերել իրեն, իր ընտրած առաքելության իրականացման գործում։ «Երբ այս նյութով սկսեցի զբաղվել (նկատի է առնվում Հայոց Ցեղասպանությունը) դեռեւ չէի ճանաչում Հրանտին (խոսքը Հրանտ Դինքի մասին է)։

Ապա մեր ճանապարհները խաչաձեւվեցին եւ համաձայնության եկանք, որ երկուսիս գլխավոր նլատակն է անարդարության դեմ պայքարը։ Նա երազում էր լինել խտրականությունը հաղթահարած երկրի քաղաքացի։

Մենք պարտավոր ենք այս խավարը լուսավորելու համար աշխատել»,- իր խոսքում, հիշելով Հրանտ Դինքին, արձանագրել է թուրք պատմաբանը։

Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը այն առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։

Կիսվել նյութով