Մամուլ

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց սենսացիոն փաստաթուղթը․ Ինտերպոլը մերժել է ՀՀ իշխանություններին

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց սենսացիոն փաստաթուղթը․ Ինտերպոլը մերժել է ՀՀ իշխանություններին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Պատգամավորի ներկայացմամբ՝ համաձայն այդ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Վերջինս, հիշեցնենք, այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և պետք է որ միջազգային հետախուզման ենթարկվեր, սակայն, ըստ Թովմասյանի, «Ինտերպոլի» կողմից մերժվել է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների խնդրանքը:

Թովմասյանը ներկայացրեց համապատասխան փաստաթուղթ, որով «Ինտերպոլը» հղում է անում միջազգային կոնվենցիայի երրորդ հոդվածին, որ իրենք Կոստանյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարում են քաղաքական, ուստի «Ինտերպոլը» չի կարող հետախուզում հայտարարել քաղաքական պատճառներով քրեական հետապնդման ենթարկվող անձին:

taguhi tovmasyan 1
taguhi tovmasyan 2

Ավելին, «Ինտերպոլը», ըստ անկախ պատգամավորի, նաև կոչով դիմել է ՀՀ իշխանություններին` քաղաքական գործերով իրենց չդիմել, և տեղեկացրել են, որ դադարեցնում են ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությունն այս գործով, ինչը հարված է Հայաստանի հեղինակությանը:

taguhi tovmasyan 3
taguhi tovmasyan 4
Կիսվել էջում