Մամուլ

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

lena nazaryan

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացրած էր եւ այն լսելի դարձավ բոլորի համար։

Կիսվել նյութով