Մամուլ

Ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս հանում. «Հայաստան» դաշինքն ահազանգում է

Ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Այս մասին ահազանգում է «Հայաստան» դաշինքը։

«Նշված բոլոր դեպքերը գտնվում են մեր վստահված անձանց և իրավական խմբերի մշտական վերահսկողության ներքո։ Ստացված տեղեկությունները ստուգվում, փաստագրվում և սահմանված կարգով փոխանցվում են իրավասու մարմիններին», – ասված է հաղորդագրությունում։

Դաշինքը հիշեցրել է, որ ընտրական գործընթացին ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ քվեաթերթիկների անօրինական շրջանառությունը, կարող է պարունակել իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ և ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության։

Քաղաքական ուժը բոլոր քաղաքացիներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց և դիտորդներին կոչ է արել շարունակել տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին՝ ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը։

Կիսվեք ձեր էջում