Շոու-բիզնես

«Ընկեր չունեմ, չեմ էլ ունեցել». Լիլի Սարգսյանի խոստովանությունն ու հանգստից դժգոհելու առիթը

«Ընկեր չունեմ, չեմ էլ ունեցել»։ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը ձմեռային արձակուրդն անցկացրել է Եգիպտոսում: Դժգոհությունների, նոր ցանկությունների եւ ոճային փոփոխության մասին գեղեցկուհին զրուցել է BRAVO.am-ի հետ:

«Ինձ համար այս սեզոնին այնտեղի եղանակը ցուրտ էր, եւ չկարողացա լիարժեք վայելել հանգիստս: Մայրիկիս ու քույրիկներիս հետ էի մեկնել: Առաջին անգամ էինք Շարմ էլ Շեյխում: Մյուս անգամ տաք եղանակի կմեկնեմ, բայց արդեն ընկերներիս հետ»,- ասել է Լիլին:

Հաջորդ երկիրը, որտեղ նա ցանկանում է լինել, Ինդոնեզիան է.«Բալիում ասես հեքիաթում լինես: Հաջորդ անգամ հանգստի նպատակով այնտեղ կգնամ»:

Լիլի Սարգսյան

Խոսել ենք նաեւ նախորդ ուղեւորությունների մասին.

«Այնպիսի հանգիստ չեմ ունեցել, որն անսահման կտպավորեր: Հայաստանի հանգստի գոտիներում եմ արկածներով լի արձակուրդներ անցկացրել: Որտեղ եղել եմ, նոր ծանոթներ եւ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետք կապը հետագայում էլ պահպանվել է:

Լիլի Սարգսյան

Ընկեր չունեմ, չեմ էլ ունեցել. դեռ չի եղել մեկն, ով արժանի կլինի ինձ հետ ճամփորդել»,- նշել է նա:

Այս շրջանում Լիլին գունափոխել է վարսերը.«Հոգնել էի մազերիս մշտական գույնից, մտածեցի փոխել գույնն ու նորություն մտցնել կյանքումս»:

Լիլի Սարգսյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել էջում