ՄամուլՏեսանյութ

Ընդդիմությունը սկսել է երթը Իջևանից դեպի Երևան (Տեսանյութ)

Ընդդիմությունը սկսել է երթը Իջևանից դեպի Երևան (Տեսանյութ)

Ընդդիմությունը Իջեւանից սկսել է իր երթը դեպի Երեւան: Այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել էր. «Առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։  Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։

ijevanic ert

Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։

Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։

Ի գործ, սիրելիներ»,- գրել  է նա։

Տեսանյութը ստորև

Share