Աշխարհ

Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլար

Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի խոհարարական գրքի տպագրության և շնորհանդեսի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 մլն թուրքական լիրա, այսինքն ավելի քան 110.000 ԱՄՆ դոլարը, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական «T24» լրատվակայքի լրագրողներից Էրայ Գյուրելը հայտնել է, որ Էմինե Էրդողանի «Թուրքական խոհանոցը հարյուրամյա բաղադրատոմսերով» գրքի տպագրության համար ծախսվել է 275 հազար լիրա, իսկ շնորհանդեսի համար 700 հազար լիրա։ Ընդ որում՝ ծախսերը կատարվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության բյուջեից։

erdogan

Էմինե Էրդողանի գիրքը հանրության դատին է հանձնվել սեպտեմբերի սկզբին։ Նշվում է, որ դրանում ներկայացված են «Անատոլիայի հազարամյա ավանդական ուտեստների բաղադրատոմսերը»։

Կիսվել էջում