Ազատ խոսքՏեսանյութ

«Էս պարեկներին որտեղի՞ց եք ճարել, էլ բանուգործ չունե՞նք». Լևոն Բարսեղյան

«Էս պարեկներին որտեղի՞ց եք ճարել, էլ բանուգործ չունե՞նք». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրում է.

«Էս պարեկներին որտեղի՞ց եք ճարել, պարոն նախարար: Կրա՞կն ենք ընկել ձեռներդ, էլ բանուգործ չունե՞նք:

Դալարիկ-Քարակերտ արանքը հոծ գծով ճամփա կա, դեմս մի պարեկային ավտո է դանդաղ, հավեսով քշում է, մոտ 20 կմ/ժ, մեկ գոտի է, ետևից մարմանդ քշում եմ, լույսերս վառած է, հաստատ տեսել է ինձ:

Դրսում դեռ լույս է (ես ճամփեքին վառած լույսերով եմ քշում): Մի կիլոմետրի չափ գնում եմ ետևից, աջ չի քաշում, որ անցնեմ, գիծն էլ հոծ է, անցնեմ կտուգանի, սկսում է 10 կմ/ժ քշել, վերջը ետևից հեռահար լույսերով նշան եմ տալիս, թե՝ կամ ճամփա տուր, կամ մարդավարի քշի:

Բանի տեղ չի դնում, էլի եմ նշան անում, էլի մի կիլոմետրի չափ գնում է, վերջը, ձախ թարթիչ է վառում, երևի ախմախ վարորդներից են սովորել՝ իբր անցի, բայց ձախ թարթիչի ժամանակ անցնելը սխալ է, որովհետև կարող է մարդը ձախ է դառնում, հետո երևի ֆայմում է՝ աջ է վառում, աջ է քաշում անցնում եմ, գնում եմ ահագին, մեկ էլ սիրտը լցվում է, գազ տված հասնում է, թե՝ բա փաստաթղթերը: Հենց սկսում եմ նկարել, հիշում է առավոտվա գեշ երազը, ուզում է որ երազը շուտ պրծնի:

Սկսում է պատմել, որ իրավունք ունի հենց այնպես ավտո կանգնեցնել փաստաթղթերը ստուգելու համար: Ասում է՝ ավտոյի համարները կոմպով նայեցինք՝ ցույց չտվեց:

ՈՒշադրություն դարձրեք, փաստաթղթերը միայն մի երեսից է նայում, սովորաբար փաստաթուղթ ստուգողը երկու երեսն էլ նայում է, մանավանդ, եթե ավտոյի համարները, իբր, կոմպը չի գտել էդ համարները, ու հաստատ չի մտապահել համարներս, պիտի փաստաթղթով գնար նայեր՝ նույն համարներն են, թե՞ կեղծ համարներ են վրան …:

Ես էսօր բարի էի, բայց հիշում ջղայնանում եմ էս տգիտության վրա, նեղվել էր, որ ետևից լույսերով բզեցի՝ ճամփա ուզեցի, կամ երևի սպասում էր, որ հոծն հատելով անցնեմ, արագ տուգանք ձևակերպեր: Վերջում էլ, թե բա՝ երևի նախատրամադրված եք: Ջահել էր, թե չէ կասեի, ես որ նախատրամադրված եմ լինում, իրենց բաժանմունքը էդ գիշեր չի քնում, մյուս օրն էլ նախարարը չի քնում ….

Բադասյանին ասեք՝ հարկերս քչացնում եմ, թող ՆԳ նախարարից ուզի պակասը:

Տեսագրությունը ցածն է: Տարածեք»:

Կիսվել էջում